ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Թրամփի՝ Մեծ Բրիտանիա այցի դեմ միջնորդագիրը կես մլն ստորագրություն է հավաքել

Թրամփի՝ Մեծ Բրիտանիա այցի դեմ միջնորդագիրը կես մլն ստորագրություն է հավաքել
30.01.2017 | 13:00

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մեծ Բրիտանիա պետական այց թույլ չտալու պահանջով միջնորդագիրն արդեն հավաքել է 550 հազարից ավելի ստորագրություն։ Միջնորդագիրը հրապարակվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կայքում։

Խորհրդարանում միջնորդագրի դիտարկման համար անհրաժեշտ է 100 հազար ստորագրություն։ Լեյբորիստական կուսակցության նախագահ Ջերեմի Կորբինը կոչ էր արել Facebook սոցցանցի իր բաժանորդներին ստորագրել միջնորդագիրը։

Դիտվել է՝ 617

Մեկնաբանություններ